ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Աղոթարան

Աղոթարան
03.12.2025 | 22:00
Տեր իմ,
Դու՛ ինձ ուղղորդում ես այնտեղ, որտեղ ես անգամ ճշմարիտ ճանապարհ չեմ տեսնում։
Դու՛ լույս ես խավարի մեջ և Քո ճառագայթով ցրվում է երկնային գիշերը։
Երբ ես ասում եմ․ «Խավար է»,
Դուշշնջում ես․ «Լույս կա»։
Երբ ես ասում եմ․ «Ավարտ է»,
Դու հուշում ես․ «Սկիզբն է նոր կյանքի»։
Տեր Հիսուս,
Օրհնյալ է Քո անունը հավիտյան,
որով թող իմ սիրտն ապրի խաղաղությամբ, հոգիս՝ հավատքով,
և գործերս՝ սիրով ու հոգատարությամբ դեպի բոլոր արարածներիդ։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ